Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 19:37
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 32,1 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 23,5 տոկոսով
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ (մեկ շաբաթվա ընթացքում 32,1 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 41.3 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա ընթացքում 23,5 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,242,587 ԱՄՆ դոլար 408.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,545,820 ԱՄՆ դոլար 409.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,219,667 EUR 518.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,575,363 EUR 521.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 746,123,890 ՌԴ ռուբլի 12.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,620,741 ՌԴ ռուբլի 12.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: