Շաբաթ, 17 Նոյեմբերի 2012 14:22
ԼՂՀ-ում աճում են վարկերի եւ ավանդների ծավալները
ԱրմԻնֆո. Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործող բանկերի հաճախորդների թիվը կազմել է 72 հազ 523, իսկ հաշիվների քանակը` 114 հազ.224:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդել է ԱրմԻնֆո գոծակալության թղթակիցը, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ վարկերի ծավալներն աճել են 36.6%, 2012 թվականի հունվարի 1-ի համեմատ` 16.4%: Իսկ արտարժույթով վարկավորման ծավալները կազմել են 57.2%:
2012 թվականին հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը ըստ ոլորտների բաշխվել են հետեւյալ կերպ: 13.4%-ը` շինարարության ոլորտում, 11.8%-ը` առեւտրի ոլորտում 9.9-ը` արդյունաբերության, 5.6%-ը` գյուղատնտեսության եւ 59 3%-ը` այլ ոլորտներում: Վարկերի 47.2%-ը տրամադրվել են ռեզիդենտ կազմակերպություններին, 36.9%-ը` տնային տնտեսություններին:
Ըստ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների, հանրապետությունում գործող բանկերում ավանդների ընդհանուր շավալները կազմել են 48.2 մլրդ դրամ (մոտ 120 մլն ԱՄՆ դոլար), տարեկան կտրվածքով աճելով 28.2%: Ավանդնրի 72.1%-ը պատկանում է ռեզիդենտներին, 27.9%-ը` ոչ ռեզիդենտներին: Նախորդ տարվա համեմատ 20.3%-ով ավելացել է ֆիզիկական անձանց ավանդների քանակը, իսկ ավանդների ընդհանուր գումարն աճել է 42.7%:
Առեւտրային բանկերի մնացորդային շահույթը կազմել է 4.6 մլրդ դրամ (մոտ 11,5 մլն.ԱՄՆ դոլար):