Երկուշաբթի, 19 Նոյեմբերի 2012 16:16
Նոյեմբերի 20-ից Յունիբանկու մեկնարկում է Shopping Revolution ակցիան` մեծ զեղչեր լավագույն խանութների և դրամական մրցանակներ բանկի կողմից
ԱրմԻնֆո. Յունիբանկը, զեղչերի և արտոնությունների ՙՄագնիս՚ ծրագրի շրջանակներում, հայտարարում է նոր աննախադեպ ակցիա, որը մեկնարկում է 2012թվականի նոյեմբերի 20-ից և ավարտվում դեկտեմբերի 20-ին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
ակցիայի շրջանակներում, ՙՄագնիս՚ ծրագրի գործընկերները, մեկ ամսվա ընթացքում, կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն:
Աղբյուրի համաձայն, եթե անձը հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր, ապա կարող է լրացնել իր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, իսկ համակարգն ավտոմատ կերպով կներբեռնի մասնակցի տվյալները` նրան ընձեռելով տվյալները փոփոխելու հնարավորություն: րանցվել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, ովքեր հանդիսանում են Յունիբանկի քարտապաններ կամ ցանկանում են դառնալ, բացառությամբ` Յունիբանկի աշխատակիցների: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ: Նույն անձը, մեկ անգամ գրանցվելով կայքում, կարող է մասնակցել ամենօրյա խաղարկություններին` ակցիայի ողջ ժամանակահատվածում: Դրա համար, յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է բեռնել ՙՄասնակցիր և շահիր՚ գրանցման ձևը www.magnis.am կայքում, լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել ՙՄուտք՚, այնուհետև` ՙՄասնակցիր և շահիր՚ կոճակը:
Ամենօրյա խաղարկությունները մեկնարկում են ս.թ. նոյեմբերի 20: Յուրաքանչյուր օր կխաղարկվեն 10 և ավելի դրամական մրցանակներ: Շահողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով: Դրամական մրցանակներ շահողներն այդ մասին կտեղեկացվեն SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև շահողների անուն/ազգանունները կհրապարակվեն www.magnis.am կայքում և Յունիբանկի ֆեյսբուքյան էջում: ումարները մասնակիցներին կտրամադրվեն Shopping Revolution ակցիայի շրջանակներում հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով: Քարտերը ձեռքբերելու համար շահող մասնակիցը պետք է այցելի Յունիբանկի ՙՄաշտոց՚ (Երևան, Մաշտոցի 22/2) կամ ՙԵրիտասարդական՚:
Նվեր քարտի միջոցով գնումներ կարելի է կատարել բացառապես Shopping Revolution ակցիային մասնակցող խանութ-սրահներում և ժամանցի կենտրոններում, որոնք յուրաքանչյուր օր հանդես կգան աննախադեպ զեղչային առաջարկներով: Տրամադրվող զեղչերի և խաղարկությունների վերաբերյալ տեղեկատվությունն ամեն օր կհրապարակվի www.magnis.am կայքում և Facebook-ում:
Հիշեցնենք, որ ՙՄագնիս՚ ծրագիրը հատուկ մշակվել է Յունիբանկի դեբետային եւ կրեդիտային քարտերի քարտապանների համար եւ գործարկվել է 2012 թվականի առաջին կիսամյակում: Յունիբանկում ցանկացած տեսակի քարտ ձեւակերպած յուրաքանչյուր հաճախորդ ավտոմատ կերպով դառնում է ծրագիր մասնակիցը: Զեղչերից օգտվելու համար ծրագրի գործընկեր կազմակերպություններում վճարումներ կատարելիս ընդամենն անհրաժեշտ է ներկայացնել Յունիբանկի քարտը: