Երկուշաբթի, 19 Նոյեմբերի 2012 20:14
HSBC Բանկ Հայաստանն իր տասներորդ մասնաճյուղն է բացել ՙԴալմա արդեն մոլ՚ առեւտրժամանցային համալիրում
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի նորաբաց մասնաճյուղն արդեն գործում է Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` ՙԴալմա արդեն մոլ՚ առևտրաժամանցային համալիրում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:
Աղբյուրի համաձայն, ՙԴալմա՚ մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկովª 10:00-ից մինչև 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը:
ՙՀայաստանի առաջին առևտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաև համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ, HSBC Բանկ Հայաստանի ներկայությունը ՙԴալմա արդեն մոլ՚-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններիցª բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման և այլ գործառնություններից: ՙԴալմա արդեն մոլ՚-ը հավակնում է դառնալ երևանցիների առօրյայի անբաժանելի մաս՚, - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանե-ի լխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:
Այսպիսով, HSBC Բանկ Հայաստանը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց: