Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2012 16:58
DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ վարկավորման նպատակով
ԱրմԻնֆո. ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր`ութ տարի մարման ժամկետով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, վարկը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
ՙՍա DEG-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում ևս մեկ նշանակալի ձեռքբերում է, և մենք ուրախ ենք, որ այդ համագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: Այս վարկային պայմանագիրը մեզ թույլ կտա շարունակել ՓՄՁ հատվածի ֆինանսավորումը, որը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Պայմանագրի շրջանակներում փոքր և միջին ձեռնարկությունները երկարատև ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը՚,- ասել է ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
ՙՏնտեսական աճն էապես կախված է փոքր և միջին ձեռնարկություններից: Այդ իսկ պատճառով DEG-ը շահագրգռված է նշված ձեռնարկությունների զարգացման մեջ: Սույն նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս մեր փորձառու և հուսալի գործընկերոջը՝ Ամերիաբանկին, ընդլայնելու ֆինանսավորման իր ծավալները: Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք Հայաստանի ֆինանսական հատվածին՝ առավել հասանելի դարձնելով երկարաժամկետ ներդրումային միջոցները հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար՚,-նշեց DEG-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն դոկտոր Անդրեաս Ցայսլերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամերիաբանկը տնտեսության վարկավորմանն է ուղղել մոտ 127.3 մլրդ.դրամ ¥առաջին տեղը շուկայում¤, գրանցելով տարեկան 15.4% աճ: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման բաժինը կազմում է 21.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 25.7% աճ, իսկ ընթացիկ տարվա 9 ամիսներին ապահովելով մոտ 12% աճ: