Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2012 19:55
Հայաստանում պլաստիկ անկանխիկ գործարքների ծավալը մեկ տարում աճել է ընդամենը 5.3%, հիմնականում քարտից քարտ կատարված փոխանցումների շնորհիվ
ԱրմԻնֆո. Հայաստանում պլաստիկ անկանխիկ գործարքների ծավալը 2012 թվականի հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 5.3%, բացառապես քարտից քարտ կատարված փոխանցումների շնորհիվ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Armenian Card ընկերությունում, բանկոմատների եւ Ինտերնետի միջոցով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 31.3%, իսկ քարտից քարտ գործարքների ծավալն աճել է 52.9%:
Ըստ Armenian Card-ի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում բանկոմատների միջոցով եւ Ինտերնետով իրականացված գործարքների ծավալը կազմել է 413.3 մլն.դրամ, իսկ քարտից քարտ դրամական փոխանցումների ծավալը` 623.7 մլն.դրամ:
2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 963.8 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 832.6 հազարի փոխարեն ¥տարեկան աճը`33.2%¤: