Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2012 18:34
ՙԲԱՐՍԻՍ՚ ընկերությունն ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և ՄԱԷ հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն
ԱրմԻնֆո. Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային ՙՄիջազգային փոխանակում՚ համաժողովին:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, Դուբայ ժամանած առաջատար ընկերությունների թվում հայկական ՙԲԱՐՍԻՍ՚ ընկերությունը մասնակցել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնացել էր ՙԷմիրությունների դիվերսիֆիկացված տնտեսության՚, նավթագազային ոլորտում ծառայություններին, շինարարության և ենթակառուցվածքներին, և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:
ՙԲԱՐՍԻՍ՚ ընկերությունը (կոսմետիկայի և օծանելիքի ներմուծում) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն:
ՙԷմիրությունները ունի յուրահատուկ տնտեսություն, որն իր մեջ ներառում է նավթի արդյունահանումը և արտահանմանը միտված բաց տնտեսությունը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա՚, - այս առթիվ նշել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:
Այս տարվա առաջն կիսամյակի արդյունքներով Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը: Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 42 միլիարդ ՀՀ դրամ:
ՙԷյչ-Էս-Բի-Սիե-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհումե: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերըե գլոբալ հարցման արդյունքներով ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն առաջին անգամ արժանացել է նաև “Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհումե մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում: