Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2012 18:35
Յունիբանկը նվերներ հանձնեց ֆեյսբուքյան վիկտորինայի հաղթողներին 
ԱրմԻնֆո. Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացել է “Մագնիս” զեղչերի և արտոնությունների  ծրագրին նվիրված խաղարկության մրցանակների հանձնման արարողությունը: Վիկտորինան, “Մագնիս” ծրագրի գործընկեր` “MARY” խանութների ցանցի հետ համատեղ, անցկացվել է  Յունիբանկի  պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում:  
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, վիկտորինայի  շրջանակներում մասնակիցները պատասխանել էին ՙMARY՚ խանութի և նրա կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ հարցերին:  Մրցանակների արժանացան`  Անժելա  Ստեփանյանը, Արման Դանիելյանը, Լուսինե Զաքալաշվիլին:  “Մագնիս” ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով քարտ Յունիբանկում, դառնում է ծրագրի մասնակից և ստանում հնարավորություն օգտվելու մինչև 40% զեղչերից ավելի քան 130 առևտրի և սպասարկման կետերում: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին հաճախորդներին տեղեկացնում է մուտքի մոտ փակցված "Magnis" նշանը: 
Հիշեցնենք, որ Յունիբանկը “Մագնիս” ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ից մինչև  դեկտեմբերի 20-ը հայտարարել է  Shoppin Revolution նոր աննախադեպ ակցիայի անցկացման մասին: Ծրագրի գործընկեր կազմակերպությունները մեկ ամսվա ընթացքում կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություններ: Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել http://www.magnis.am/ կայքում: