Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2012 20:46
ՎՏԲ24 փոխնախագահ. Բանկային և բիզնես օրենսդրության առումով Հայաստանում տիրող իրավիճակը մեզ ուրախացնում է
Արմինֆո: Բանկային և բիզնես օրենսդրության առումով Հայաստանում տիրող իրավիճակը մեզ ուրախացնում է, քանի որ մյուս երկրներում բիզնեսի վարման պայմաններն ավելի քաչ կանխատեսելի են: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՎՏԲ24 բանկի միջազգային բիզնեսի վարչության ղեկավար, բանկի խորհրդի նախագահ Վսեվոլոդ Սմակովը: ՙԱնհնար է թերագնահատել հանրապետության ղեկավարության, կառավարության և Կենտրոնական բանկի դերը բանկային բիզնեսի զարգացման գործում՚,-նշել է նա:
ՙՄեր Բանկի համար այս 9 ամսիները նշանավորվեցին մի շարք կարևոր և էական ներքին նախագծերով, որոնք պետք է դառնան հուսալի հիմք հետագա տարիներին հաջող զարգացման համար: Ձեռքբերումներից մեկը կարելի է համարել մեր մանրածախ բիզնեսը: Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի նախագիծը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, այդ ժամանակաշրջանում վերանորոգելով 15 մասնաճյուղ, այդ թվում նաև նշանակալիոորեն ընդլայնվեց առաջարկվող պրոդուկտների ցանկը, ներդրվեցին սպասարկման նոր տարբերակներ: Սա թույլ տվեց Բանկին հասնել վարկային պորտֆելի աճի բարձր տեմպերի, ավելացնել հաճախորդների բազան, ինչպես նաև դառնալ բանկային համակարգի առաջնորդը գործառնական եկամի ծավալով՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. ուսևը:
Նա ընդգծել է, որ ՀՀ Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի ՄԻությունը բոլոր ջանքերն են գործադրում, որպեսզի երկրի բանկային համակարգը զարգանա կայուն ձևով:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը գործում է 2004 թվականից: Բանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ-ն: Բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 69 բաժանմունքից, որոնցից 25-ը տեղակայված է Երևանում: