Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2012 18:56
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ապառիկ վարկավորման Ամանորյա ակցիայի մասին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, շինանյութերի և սանտեխնիկայի ասպարեզում գործող գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հայտարարում է Ամանորյա ակցիա, որի մասնակից կարող է դառնալ ցանկացած հաճախորդ, որը Բանկի հետ համագործակցող խանութներից ձեռք կբերի ապրանք ապառիկ եղանակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերելու դեպքում ակնհայտ առավելությունների հետ մեկտեղ, որոնցից հիմնականը հանդիսանում է վարկի ձևակերպումը անմիջապես խանութում` գնորդի կողմից անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելիս, Ամանորյա տոների նախաշեմին Բանկն իր հաճախորդներին մատուցում է հաճելի անակնկալ:
2012թ. նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում բոլոր այն հաճախորդները, որոնք ապրանքը ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, կստանան նվեր անմիջապես խանութում: Այն հաճախորդները, որոնք կձևակերպեն ապառիկ վարկ 200 000 դրամ և ավել գումարի չափով, կստանան բացառիկ հնարավորություն մասնակցել ՙKIA Picanto՚ ավտոմեքենայի խաղարկությանը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարին:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը ուղիղ մեկ տարի առաջ սկսեց իր հաճախորդներին տրամադրել ապառիկ վարկավորում և բավականին կարճ ժամանակահատվածում շուկայում գրավեց առաջատար դիրքեր: Ապառիկ վարկավորման ծրագիրը թույլ է տալիս վարկը ձևակերպել անմիջապես խանութում: Դրա հետ մեկտեղ Բանկը վարկավորում է ապրանքի արժեքի մինչև 100% և չի պահանջում երաշխավորողների առկայություն: ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները վարկի տրամադրման որոշումը կայացնում են 15-20 րոպեի ընթացքում: Վերջին տարվա ընթացքում ակնհայտ է նշանակալի շարժ տվյալ տեսակի վարկի զարգացման ուղղությամբ, որը հիմնավորված է մի շարք նորարարական նախագծերի հետևողական և հաջող իրականացմամբ: Տվյալ պահին ՀՀ ողջ տարածքի ավելի քան 200 առևտրային կետերում հաշված րոպեների ընթացքում հաճախորդը կարող է վարկ ձևակերպել և ստանալ այն կենցաղային նշանակության լայն ընտրանուց ապրանք ձեռք բերելու համար: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները ըստ արժանավույնս կգնահատեն այն քայլերը, որոնք իրականացնում է Բանկն իր գործունեության բոլոր ուղղություններով, իր հաճախորդների կենսունակության և լոյալության մակարդակի բարձրացման, սեփական հաճախորդների բազան ընդլայնելու նպատակով՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պերտֆելում սպառողական վարկերը կազմում են 32% կամ 49 մլրդ.դրամ ¥1 տեղ¤, 9 ամիսներին գրանցլով 40% աճ: Ընդհանուր առմամբ, ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը պորտֆելում կազմել է 40% կամ 61 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, գրանցելով տարեկան 37% աճ, իսկ 9 ամիսներին` 25%:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկը 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: