Շաբաթ, 24 Նոյեմբերի 2012 16:51
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերն աճել են 12.3%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերն աճել են 11.8%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥նոյեմբերի 12-18-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 12.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.4 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 11.8%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 19-23-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82.9 մլն.ԱՄՆ դոլար, 406.5 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90 մլն. ԱՄՆ դոլար, 407.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.8 մլն.եվրո 518.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.9 մլն.եվրո, 522.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 757.1 մլն. ռուբլի, 12.83 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 81.46 մլն. ռուբլի 13.1 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 19-23 3-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.45 մլն.դոլար 407.11 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 16.65 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է նոյեմբերի 21-ին` 5.7 մլն.դոլար և 23-ին` 4.55 մլն.դոլար, իսկ նոյեմբերի 19-23-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 1.57 տրլն.դրամ կամ 3.85 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 26.1%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 1%: