Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2012 17:13
NASDAQ OMX Armenia-ն միացել է NASDAQ OMX-ին պատկանող տեղեկատվական ծառայությանը
ԱրմԻնֆո. NASDAQ OMX Armenia Հայկական ֆոնդային բորսան միացել է NASDAQ OMX-ին պատկանող տեղեկատվական GlobeNewswire ծառայությանը: Ինչպես այսօրվա մամուլի ասուլիսում նշել է Բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, նոր ծառայությունը լայն տեղեկատվական հնարավորություններ է բացում հայ թողարկողների համար: 
Ըստ բորսայի ղեկավարի, հայ թողարկողները պրոֆեսիոնալ առաջխաղացման կարիք ունեն, ինչն էլ տրամադրում է այս համակարգը: Ըստ Կ.Սարոյանի, կոմունիկացիոն քաղաքականության բացակայությունն ընկերությանը խանգարում է միանալ արտաքին փոփոխություններին ու զարգացումներին: Բորսայում տեղեկացրել են, որ GlobeNewswire համակարգը հայ թողարկողներին թույլ կտա տվյալների բազայի միջոցով տեղեկություններ տարածել իրենց գործունեության մասին: