Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2012 22:39
Ամերիաբանկը դարձել է ակրեդիտիվ հաստատող բանկ առաջատար ղազախական բանկի համար
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ներկայանում է հայկական բանկի համար եզակի գործարքով, բանկը հանդես է գալիս ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատղ բանկ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը Ամերիաբանկի կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը:
Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:
Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամնրիաբանկի վարկային պորտֆլը կազմել է ավելի քան 166 մլրդ.դրամ ¥2-րդ տեղը շուկայում¤, գրանցելով տարեկան 20% աճ: Տնտեսության վարկավորման ծավալով բանկը 127 մլրդ.դրամ արդյունքով հանդիսանում է շուկայի առաջատարը, գրանցելով տարեկան 70.2% աճ: Ըստ ոլորտների բանկի վարկային պորտֆելը հիմնականում կենտրոնացած է առևտրի և արդյունաբերությա ոլորտներում ¥1տեղ¤: 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով Ամերիաբանկն պահովել է 4.7 մլրդ.դրամի զուտ շահույթ ¥2 տեղ¤, գրանցելով տարեկան 60% աճ: