Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012 18:13
Յուրի Գուսև. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է մինչև 2014 թվականը դառնալ բանկային մանրածախի առաջատարը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է մինչև 2014 թվականը դառնալ բանկային մանրածախի առաջատարը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այսօր նման կանխատեսումներ է արել Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՙԱրդեն 3 տարի է, ինչ մենք ցուցադրում ենք մեր պորտֆելների և հաճախորդների բազայի աճի բարձր տեմպեր: Այս տարի մենք առաջինը դարձանք քարտային բիզնեսում և կայուն երկրորդ տեղ դուրս եկանք ֆիզիկական անձանց վարկավորման գծով: Կարծում եմ, որ միակ նպատակը, որը կարող է դրված լինել մեր բանկի առջև, դա շուկայի առաջատրը դառնալն է՚,-նշել է նա:
Կապված մարզերում մանրածախի ծառայությունների հետ, նա ընդգծել է, որ այնտեղ ավելի պահանջված են` փոխանակումը, փոխանցումները և վարկավորումը, մասնավորապես, լոմբարդային վարկերը և սպառողական վարկավորման մյուս տեսակները: Յու.ուսևը հավելել է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, մասնավորապես, մարզային երեք խոշոր քաղաքներում մասնաճյուղերի կողմից գործարկվել է ծառայությունների գրեթե ամբողջ շարքը:
Մասնաճյուղերի շարքում, մանրածախի առումով, նա առանձնացրել է Երևան քաղաքի կենտրոնական բաժանմունքները, ինչպես նաև յումրիի, Վանաձորի և Մեղրիի մասնաճյուղերը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում`72 մասնաճյուղ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հյաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 151.2 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 23.2% աճ, որտեղ ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը կազմել է 40.3% կամ 60.9 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, գրանցելով տարեկան 36.8% աճ: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի բաժինը կազմել է 32% ¥1 տեղ¤, տարվա 9 ամիսներին աճելով 40%: Ժամկետային ավանդների ծավալով բանկն ապահովել է 42% աճ, մինչև 73.7 մլրդ.դրամ, որտես առյուծի բաժինը պատկանում է ֆիզիկկան անձանց վնդներին ¥3 տեղ¤: Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքում բանկի զուտ շահույթը կազմել է մոտ 8 մլրդ.դրամ ¥4 տեղ¤, որի 34%-ն ապահովվել է արտարժույթի առք և վաճառքի հաշվին: Բանկի տոկոսային եկամուտների կազմում վարկերի տոկոսադրույքներից եկամուտները կազմել են 91%, իսկ տոկոսային ծախսերը կազմել են 55%: