Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012 18:49
ՎՏԲ-Հայաստան Բանկի մարզային մասնաճյուղերն ապահովում են զուտ շահույթի գրեթե 40 տոկոսը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի մարզային մասնաճյուղերն ապահովում են զուտ շահույթի գրեթե 40%-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Բանկի 3 մասնաճյուղերի վերակազմավորմանը նվիրված միջոցառմանը Յու.ուսևը հիշեցրել է, որ բանկը 25 մասնաճյուղ ունի Երևանում եւ 44 մասնաճյուղ` մարզերում: Այսօր գործարկվել են մայրաքաղաքի ՙՄաշտոց՚, ինչպես նաև Արմավիրի և Էջմիածնի արդիականացված մասնաճյուղերը:
ՙՄաշտոց՚, ՙԷջմիածին՚ և ՙԱրմավիր՚ մասնաճյուղերի վերակազմավորումը հերթական քայլն է Բանկի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրների կատարման ուղղությամբ: Կարծում եմ, մեր հաճախորդներին դուր կգան կատրված փոփոխությունները, քանի որ այժմ մասնաճյուղերը դարձել են, իրոք, հարմարավետ, ժամանակակից և կողմնորոծված են դեպի հաճախորդները: Մասնաճյուղերի վերակազմավորման և վերանորոգման ծրագիրն սկսվել է այս տարի և 15 մասնաճյուղ արդեն վերակազմակերպվել և վերանորոգվել է: Այս ծրագրի նպատակն է` առաջին հերթին, քաղաքացիների` բանկի հաճախորդների և այցելուների համար ստեղծել սպասարկման առավելագույնս հարմարավետ պայմաներ՚,-նշել է Յու.Գուսևը:
Նա նաև հավելել է, որ նշված մասնաճյուղերում աշխատողների թիվը չի փոփոխվի: ՙԻնչ-որ տեղ կավելացնենք սպասարկող կազմը, ինչ-որ տեղ կկրճատենք տեխնիկական ոչ անհրժեշտ դիրքերը՚,-նկատել է նա:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում`72 մասնաճյուղ: