Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012 19:14
ԱրմենՏել և ՎՏԲ-Հայաստան բանկը մարզերի բնակիչներին առաջարկում են վարկավորման ծրագրով ձեռք բերել պլանշետային համակարգիչներ և սմարթֆոններ
ԱրմԻնֆո. ՙԱրմենՏել՚ ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150000 դրամ և ավել արժեքով և գնել այն տարաժամկետ պայմանով առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:
ՙԱրմենՏել ընկերության և ՎՏԲ-Հայաստան բանկի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ և որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից հեռախոսային շուկայի և համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին և հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից և ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի ժամանակակից պլանշետային համակարգիչ կամ սմարթֆոն՚, - նշեց ՙԱրմենՏել՚ ընկերության լխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Աղբյուրի համաձայն, հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:
Նշենք, որ ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմե-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմե խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Beeline, ՙԿիևսթար՚, djuice, Wind, Infostrada, Mobilink, Leo, Banglalink, Telecel և Djezzy ապրանքանիշերի ներքո: 2012թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 208 միլիոն: ՎիմպելԿոմի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: