Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012 18:09
ԿԲ դադարեցրել է երկու ընկերությունների վարկանշումները
ԱրմԻնֆո. Հայաստանի կենտրոնական բանկը դադարեցրել է ՙԱրմավիա՚ ավիաընկերության և ՙՎալլետտա՚ ընկերության վարկանշումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՙԱրմավիա՚ ավիաընկերությունն իր նախորդ ՙ+՚ վարկանիշն ստացել էր 2010 թվականի հուլիսի 23-ին, իսկ ՙՎալլետտա՚ ընկերությունն իր նախորդ ՙ -՚ վարկանիշն ստացել էր 2011 թվականի փետրվարի 25-ին:
Ավելացնենք, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԿԲ վարկանշային ցուցակը ներառում է 31 ընկերություն, որոնցից 27-ն ստացել են ներդրումային վարկանիշ (ՙԱ+՚-ից մինչև ՙ-՚), իսկ 4-ը` սպեկուլյատիվ (ՙԴ+՚-ից մինչև ՙԶ-՚):