Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012 19:29
ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 2012 թվականի նոյեմբերին կազմել է 0,1%` տարեկան 6,4% արժեզրկման պայմաններում
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 2012 թվականի նոյեմբերին 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,4%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, միջին հաշվարկային փոխարժեքը 2012 նոյեմբերին կազմել է 407,23 դրամ/1դոլար` 2011 թվականի նոյեմբերի 382,78 դրամ/1 դոլարի դիմաց:
Աղբյուրի համաձայն, սպառողական գների աճը 2012 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կազմել է 1,4% և ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 0,1% արժեզրկմամբ, իսկ 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 1,1% ինֆլյացիայի ֆոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 6,3%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2,1% ինֆլյացիայի պայմաններում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 6,2% արժեզրկում, իսկ միայն 2011 նոյեմբերին 1,2% ինֆլյացիայի պայմաններում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 1,6%: