Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012 19:54
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 0,6 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 18,7 տոկոսով
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 19-25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ (շաբաթական աճը 0,6 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 43.2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթական աճը 18,7 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նոյեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,361,988ԱՄՆ դոլար 405.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,883,386 ԱՄՆ դոլար 406.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,610,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,336,427 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,786,108 EUR 524.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,595,537 EUR 526.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 843,016,287 ՌԴ ռուբլի 12.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,644,191 ՌԴ ռուբլի 13.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: