Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012 20:15
Հայաստանի դրամական բազան հոկտեմբերին ավելացել է 6,3 %-ով` մինչև 641.6 մլրդ դրամ
ԱրմԻնֆո. 2012 թվականի հոկտեմբերին Հայաստանի դրամական բազան ավելացել է 6,3%-ով (37.7 մլրդ դրամով), նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 641.6 մլրդ դրամ (1.6 մլրդ դոլար): ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով դրամական բազան ավելացել է 10,3%-ով:
Դրամական բազայի կառույցում ՀՀ ԿԲ դուրս կանխիկի ծավալը նոյեմբերի 1-ին կազմել է 408.7 մլրդ դրամ (դրամական բազայի 63,7%)` հոկտեմբերին 2%, իսկ տարեկան կտրվածքով 11,2% աճի պայմաններում:
Դրամական բազայի ընդհանուր ծավալում պարտադիր դրամային պահուստների տեսակարար կշիռը կազմել է 26,5% կամ 170.3 մլրդ դրամ` հոկտեմբերին 13,6% և տարեկան կտրվածքով 60% աճով: Պարտադիր արտարժութային պահուստներին բաժին է դրամական բազայի ընդհանուր ծավալի 8,4%-ը կամ 53.8 մլրդ դրամ` հոկտեմբերին 21,9% աճի, իսկ տարեկան կտրվածքով 46% անկման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստների չափը (չհաշված սեփականաշնորհման միջոցները) հոկտեմբերին ավելացել է 2,4%-ով, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել է 16,9%-ով` մինչև 382.9 մլրդ դրամ: Հաշվետու ամսում ներքին ակտիվների չափն ավելացել է 12,6%-ով, նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 258.7 մլրդ դրամ` տարեկան ավելի քան 2 անգամ աճի պայմաններում:
Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջներն արձանագրվել են 88.8 մլրդ դրամ բացասական մակարդակում, մեկ ամսում բացասական ցուցանիշի 2,1%, իսկ տարեկան կտրվածքով 3,4% կրճատման պայմաններում: Բանկերի հանդեպ պահանջները հոկտեմբերին ավելացել են 18,7%-ով, մինչև 149.9 մլրդ դրամ` տարեկան 63,3% աճի պայմաններւոմ: Դրանց կառույցում ռեպո-գործարքների ծավալը մեկ ամսում կրճատվել է 1,7%-ով, տարեկան ավելի քան 5 անգամ, մինչև 45.8 մլրդ դրամ աճի պայմաններում: