Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2012 13:44
Հայաստանի բանկերի վարկային ներդրումները մեկ տարում աճել են 26.5 տոկոսով, մինչև 1.526 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի հոկտեմբերին աճել են 0.3%, նոյեմբերի 1-ին կազմելով 1.526 մլրդ.դրամ ($ 3.764 մլրդ), տարեկան աճը` 26.5%: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1,488 տրլն.դրամ ($ 3.669 մլրդ), աճելով հաշվետու ամսում 0.8%, իսկ տարեկան աճը կազմել է 27%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրմադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի), ՀՀ դրամով վարկերի տեսակարար կշիռը կազմել է 35.7% կամ 531 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 64.3% կամ 956,7 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը հաշվետու ամսում աճել է 1.7%, տարեկան աճը` 14.3%, իսկ արտարժույթով վարկավորումը հոկտեմբերին աճել է 0.1%, տարեկան աճը` 35.4%:
Բանկերի վարկերի կառուցվածքում 2012 թվականի նոյեմբերի 1-ին երկարաձգվծ վարկերի բաժինը կազմել է մոտ 2%, կամ 26.9 մլրդ դրամ ($ 66.4 մլն), ժամկետանց վարկերը կազմել են 0.8% կամ 11.9 մլրդ դրամ ($ 29.3 մլն): Երկարաձգված վարկերի ծավալը հոկտեմբերին կրճատվել է 11.3%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 4,8%: Ընդ որում, երկարաձգված վարկերի տարեկան աճը կազմել է 14.5%, իսկ ժամկետանց վարկերինը` 7.5%:
Երկարաձգված վարկերի կազմում ավանդաբար ամենամեծ գումարը կազմել են կարճաժամկետ վարկերը` 79,8% կամ 21.5 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես գերակշռել են կարճաժամկետ վարկերը` 98.5% կամ 11.7 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, դրամային վարկերի տոկոսադրույքը Հայաստանում հոկտեմբերին աճել են 0.76 կետով, իսկ տարեկան կտրվածքով իջել են 0.72 կետով, կզմելով 17.17%: