Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2012 15:12
Ինեկոբանկը կնքեց համագործակցության պայմանագիր ՙԹել-Սել՚ ՓԲԸ-ի հետ
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 3-ից Ինեկոբանկի հաճախորդները կարող են բանկային մի շարք գործարքներ կատարել Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այսուհետ Telcell ընկերության տերմինալների միջոցով հնարավոր կլինի իրականացնել խնայողական և ընթացիկ հաշիվների համալրում, քարտային հաշվի համալրում, ավանդի համալրում և վարկի մարում: ՙԻնեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը: Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները կդառնան հաճախորդներին առավել հասանելի և մատչելի՚, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
ՙՍեփական պրոդուկտների և ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է բավականին արդիական թեմա£ Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում ՙԹել-Սել՚ ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները£ Համոզված եմ, որ բանկը և նրա հաճախորդները արժանվույնս կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը, ամեն դեպքում մենք դրա համար մեր կողմից պատրաստ ենք անել հնարավորից ավելին՚, - ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի հետ համագործակցության սկիզբը մեկնաբանել է ՙԹել-Սել՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը£ Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների ՙԲանկեր և ՈՒՎԿ-ներ՚ բաժին, այնուհետև` ՙԻնեկոբանկ՚ ենթաբաժին և ընտրել չորս ծառայություններից մեկը: