Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2012 19:59
Հայաստանի բանկերում ՀՀ դրամով ավանդները մեկ տարում կրճատվել են 26.3%, իսկ արտարժույթով ավանդներն աճել են 31.2%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդները 2012 թվականի հոկտեմբերին աճել են 0.9%, տարեկան կտրվածքով` 30.4%, 2012 թվականի նոյեմբերի 1-ին կազմելով 1.175 մլրդ դրամ ($ 2.9 մլրդ)
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ավանդները կազմել են 30% կամ 351,5 մլն դրամ ($ 887 մլն): Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2.8%, տարեկան կտրվածքով նվազելով 26.3%: Արտարժութային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է բանկային ավանդների 70%-ը կամ 824 մլրդ դրամ ($ 2.032 մլրդ), հոկտեմբերին աճելով 0,1%, իսկ տարեկան կտրվածքով` 31.2%: Դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդների կազմում հոկտեմբերին աճել են 0.7 կետով:
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 23.2% կամ 273,2 մլրդ դրամ (ամսական աճը` մոտ 1.1%, իսկ տարվա աճը` 37,3%): Դրանց կազմում դրամով ավանդները հոկտեմբերին աճել են 11.7%, մինչև 18.8 մլրդ դրամ (տարեկան աճը` 78.7%), իսկ արտարժութային ավանդներն աճել են 0.5% (տարեկան աճը` 34.9%), կազմելով 254,4 մլրդ դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 76.8% կամ 902.3 մլրդ դրամ (հոկտեմբերի աճը` 0.8%, իսկ տարեկան ճը` 28.4%): Այստեղ, 332,7 մլրդ դրամ են կազմել ՀՀ դրամով ավանդները (ամսական աճը կազմել է 2.3%, իսկ տարվա աճը` 26,5%), իսկ արտարժույթով ավանդները կազմել են 569,6 մլրդ դրամ (ամսական անկումը` 0,1%, իսկ տարվա աճը` 29.6%):
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 32.4% կամ 292.7 մլրդ դրամ (հոկտեմբերին նվազելով 0.07%, իսկ տարեկան ճը կազմել է 13.3%), իսկ ժամկետային ավանդների բաժինը կազմել է 67,6% կամ 609.6 մլրդ դրամ (հոկտեմբերի աճը` 1.2%, տարեկան աճը`40%):
Բնակչության ավանդների բաժինը բանկերում 2012 թվականի նոյեմբերի 1-ին կազմել է 597.2 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), հոկտեմբերին աճելով 1,5% (8.8 մլն դրամ), տարեկան կտրվածքով` 34.6% (153.6 մլն դրամ):
Ըստ աղբյուրի, դրամային ավանդների տոկոսադրույքները 2012 թվականի հոկտեմբերին իջել են 0.01 կետով, կազմելով 9.77%, իսկ տարեկան կտրվածքով աճել 0.55 կետով: