Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2012 21:07
2013 թվականի համար ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է 5-6% տնտեսական աճ
ԱրմԻնֆո. 2013 թվականին Հայաստանի համար ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է 5-6% տնտեսական աճ: Այս մասին է նշվում ՀՀ ԿԲ 2012 թվականի չորրորդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության ծրագրում:
Աղբյուրի համաձայն այդ կանխատեսումը հիմնված է ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների մեծացման և ներդրումային գրավչության բարձրացման վրա` ներքին տնտեսական աճի լավատեսական սպասումների, ինչպես նաև արտաքին պահանջարկի վերականգնման ֆոնի ներքո:
Համաձայն ԿԲ, 2013 թվականին արդյունաբերական հատվածում ակնկալվում է 8-10% աճ, հիմնականում արտահանումային ձեռնարկությունների հաշվին ¥լեռնահումքային արդյունաբերություն, մետալուրգիա, սննդամքերքի արտադրություն, դեղագործական հատված, ոսկերչություն, էներգետիկա¤: Ընդ որում, կանխատեսումները վերանայվել են դեպի երկրի տնտեսության աճի տեմպերի որոշակի արագացման կողմը, կապված համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հետ: Շինարարության հատվածում սպասվում է 2.5-4.5% աճ, ինչը պայմանավորված է էներգետիկ, ագրարային և վերամշակման ոլորտներում սպասվելիք աճով: Ընդ որում, ԿԲ չի բացառում նաև շինարարկան հատվածի ավելի բարձր աճ, ինչը պայմանավորված կարող է լինել ճանապարհային շինարարության և ենթակառույցների հետ կապված խոշոր ծրագրերի իրականացումով:
Ըստ կանխատեսումների, ծառայությունների մատուցման ոլորտում 2013 թվականին աճը կկազմի 4.5-6.5%: Այդ աճը պայմանավորված կլինի տրանսպորտի և կապի, ֆինանսական միջնորդության, ինպես նաև տուրիստական ծառայությունների աճով: Իսկ ագրարային հատվածում աճը կանխատեսվում է` 2-4%:
Նշենք նաև, որ 2012 թվականի համար Կենտրոնական բանկը կանխատեսում է 5.6-7% տնտեսական աճ: