Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2012 16:05

Վսեվոլոդ Սմակով. «Մենք ձգտում ենք հաճախորդին տալ մի փոքր ավելին, քան նա ակնկալում է»


ԱրմԻնֆո: Հետճգնաժամային փուլում հայկական բանկերը կրկին ակտիվացան սպառողական վարկավորման շուկայում, բայց փոխառուի նկատմամբ արդեն ավելի հավասարակշռված ու համեմատաբար կոշտ մոտեցումներով: Այնուամենայնիվ, նախաճգնաժամային աճի տեմպերը դեռ չեն վերականգնվել, ինչը պայմանավորված է պոտենցիալ փոխառուների վճարունակության անկումով: Սակայն, ելնելով հաճախորդի դիրքերից և հասկանալով վարկային այդ հատվածի կարևորությունը, բանկերն կրկին տրամադրում են մանրածախ ծառայություններ, ապահովագրվելով՝ հաճախորդին լրացուցիչ պահանջներ առաջադրելով: Իսկ աճի տեմպերը վերջնականապես վերականգնելու և զարգացնելու համար բանկերին անհրաժեշտ է առաջարկվող պրոդուկտների պարբերաբար համալրում: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում ՎՏԲ24 փոխնախագահ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ Վսեվոլոդ Սմակովը ներկայացնում է մեր երկրում մանրածախ ծառայությունների շուկայի զարգացման իր տեսլականը:

Պրն.Սմակով, ինչպիսի՞ հետաքրքիր պրոդուկտներով է ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր համալրել մանրածախ ծառայությունների պորտֆելը:

Մեր մանրածախ հաճախորդների մոտ նկատվում է ֆինանսական գրագիտության և Բանկի նկատմամբ բծախնդրության աճ, հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք հաճախորդին հասկանալի նախագծերի վրա: Բանկը մտադիր է մեծացնել իր ծառայությունների նկատմամբ մատչելիությունը, առաջարկելով քարտային պրոդուկտների ողջ տեսականին, որոնք հնարավորություն են տալիս ծառայություններից օգտվել շուրջօրյա ռեժիմով: Հիշեցնեմ, որ ՎՏԲ միջազգային ֆինանսական խումբը միավորել է իր դուստր կառույցների բանկային ցանցերը, և հաճախորդները, որոնք ունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտեր, կարող են տնային ցանցի պայմաններում օգտվել Խմբի բոլոր բանկոմատների ծառայություններից, որոնց թիվը հասնում է 7 հազարի, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում:

Ընթացիկ անկայունության պայմաններում ՎՏԲ-Հայաստանն Բանկը դժվարություններ կրո՞ւմ է արդյոք որակյալ փոխառուներ ներգրավելու հարցում:

Ես չէի ասի, որ որակյալ փոխառուներ ներգրավելու հարցում բանկը դժվարություններ է կրում, քանի որ մենք շատ ջանքեր ենք կիրառում մեր ներկայիս հաճախորդներին պահելու և նորերին ներգրավելու ուղղությամբ: Բանկը զգալի միջոցներ է ներդնում մասնաճյուղերի ցանցը բարեփոխելու, ինտերնետ-ծառայության ներդրման, ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ, և այդ բոլոր նախաձեռնություններն ուղղված են, որպեսզի մարդիկ, որոնք վաղուց գերադասել են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից, շարունակեն մնալ մեզ հետ և մեզ առաջարկեն նաև իրենց ընկերներին, ծանոթներին ու ազգականներին, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի մյուս բանկերի հաճախորդներն էլ կարողանան գնահատել մեր առավելությունները: Օրինակ, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիալ ծառայության առավելություններից է՝ Premium հաճախորդների գլոբալ սպասարկումը, այսինքն բանկի VIP- հաճախորդն այդպիսին է հանդիսանում նաև ռուսական ՎՏԲ բանկի և ԱՊՀ մյուս դուստր բանկերի համար, և նրան մատչելի են Խմբի բոլոր հնարավորությունները, ընդ որում՝ նաև եվրոպական երկրներում:

Որքանո՞վ է այսօրվա մանրածախ հաճախորդը համապատասխանում կրեդիտոր-բանկի պահանջներին:

Ես այդ հարցն այլ կերպ կձևակերպեի. Որքանո՞վ է բանկն ի վիճակի հետևել իր հաճախորդների պահանջներին ու ակնկալիքներին: Հասկանալի է, որ շուկան միատարր չէ, կան հաճախորդների տարբեր հատվածներ, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Այսօր կարելի է մեկնաբանել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ի վիճակի է բավականաչափ արդյունավետորեն սպասարկել ինչպես զանգվածային հատվածին, այնպես էլ ավելի մեծահարուստ և պահանջկոտ հաճախորդներին: Միատեսակ որակով Բանկը ծառայություններ է մատուցում դրամական փոխանցումների և լոմբարդային վարկավորման գծով: Միաժամանակ, Բանկը VIP ծառայությունների ողջ տեսականի է մատուցում, այդ թվում՝ VISA Infinite և Private Banking ծառայություններ VIP գրասենյակում:

Հայաստանի մանրածախ ֆինանսական ծառայությունների շուկայի ակտիվ զարգացման, ինչպես նաև երկրում աշխատավարձերի աննշան բարձրացման ֆոնի ներքո, ինչպիսի՞ որակական փոփոխություններ են տեղի ունեցել բանկային ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկում, ինչպես նաև ֆիզիկական անձանց սպառողական և խնայողական վարքագծում:

Մարդիկ սկսել են ավելի մանրակրկիտ մոտենալ բանկերի առաջարկներին, իսկ բանկն էլ պետք է առաջարկի ավելի թափանցիկ վարկային պրոդուկտներ, նվազագույն թվով անհասկանալի ու թաքնված պայմաններով: Օրինակ, հաճախորդները, որոնք ավանդաբար օգտվել են ոսկու գրավադրումով վարկավորումից, այսօր հետաքրքրություն են ցուցաբերում առձեռն վարկերի նկատմամբ: Նրանք հետաքրքվում են նաև վարկային քարտերով առաջարկվող տարբեր ծառայություններով: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ պահանջարկը շարժվում է դեպի ավելի բարդ բանկային պրոդուկտների կողմը, քանի որ հաճախորդներն աշխատում են համադրելի վճարի դիմաց ստանալ հնարավորին չափով ավելի ծառայություններ: Հետևաբար, մենք ձգտում ենք հաճախորդին տալ ավելին, քան նա ակնկալում է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճեց 3 անգամ: Ինչ՞ քայլեր է ձեռնարկում Բանկը վարկային պորտֆելի որակը բարելավելու ուղղությամբ:

Այստեղ մի քանի գործոն է ազդում: Առաջինը, դա պարտքերի բնական աճն է՝ վարկային պորտֆելի աճին զուգահեռ: Ֆիզիկական անձանց հետ բիզնեսը բավականին ռիսկային է, և շատ հաճախ է ժամկետանց վարկն առաջանում ոչ թե այն պատճառով, որ հաճախորդը չի ցանկանում վճարել, այլ որ նա բաց է թողել վճարման օրը կամ այնքան էլ լրջորեն չի վերաբերվում իր վրա վերցրած պարտավորություններին, կամ էլ, պարզապես, հարմար չի եղել վճարումներ կատարել, քանի որ Բանկի բաժանմունքում եղել է հերթ: Նման հաճախորդների համար անհրաժեշտ է Բանկում ունենալ գործող ինֆորմացիոն ծառայություն: Բանկն անընդհատ բարձրացնում է նաև բանկոմատների սպասարկման որակը: Մենք մշտապես ներդնում ենք սպասարկման դիստանցիոն ալյընտրանքներ, որպեսզի հաճախորդին ազատենք ավելորդ անգամ բանկ հաճախելու հոգսից: Մինչև տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է գործարկել ինտերնետ-բանկինգի ծառայությունը: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում նաև բաժանմունքների ցանցի զարգացմանը: Մենք ակնկալում ենք, որ մասնաճյուղերի ցանցի վերակառուցման ծրագրի ավարտից հետո բանկն ամենահարմարավետը կդառնա Հայաստանի մանրածախ հաճախորդների համար:

Բնական է, որ Բանկի որոշ հաճախորդներ, ֆինանսական վիճակի և վարկունակության վատթարացման պատճառով, չեն կարողանա սպասարկել վերցրած վարկերը: Նման փոխառուներին Բանկը, խելամիտ գումարով առաջարկում է օգտվել «Բանկային ապահովագրություն» ծրագրից: Այս ծրագիրը ֆինանսական դժվարություններ ունեցող հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ պարտքի ապահովագրության ծածկույթ: Բանկն առաջարկում է նաև պարտքերի վերակազմավորման ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս պրոբլեմը լուծել օպտիմալ ձևով՝ ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդի համար: Այս գործիքի օգտագործումը ենթադրում է ամսական վճարների փոքրացում և հաճախորդին ազատում է պատքային գերության մեջ ընկնելու ռիսկից:

Այնուամենայնիվ, Բանկը մեծ նշանակություն է տալիս փոխառուների հետ աշխատելու որակին: Փոխառուների վարկունակությունը գնահատելիս մենք աշխատում ենք հստակորեն սահմանել հաճախորդի հնարավորությունները և թույլ չտալ, որպեսզի հաճախորդն իր վրա վերցնի պարտավորություններ՝ առանց հստակորեն հասկանալու գործարքի բոլոր նրբությունները:

Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելում գերակշռում է առևտրի ոլորտը, որին հաջորդում է արդյունաբերական հատվածը: Ինչո՞ւ ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը կենտրոնացած է այդ հատվածում, և ինչո՞վ է պայմանավորված ավելի փոքր ուշադրությունն արդյունաբերության վարկավորման հատվածում:

Որպես ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ, կարող եմ նշել, որ կորպորատիվ բիզնեսը հանրապետությունում, հատկապես խոշոր բիզնեսը, ներկայացված է բավականաչափ սահմանափակ հաճախորդներով: Այստեղ Բանկը մշտապես ընդլայնում է իր դիրքերը և այդ ընթացքում կարող են պարբերաբար առաջանալ վերադասավորումներ: ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման ռազմավարությունն առաջին հերթին նախատեսում է ռուսական ծագումով խոշոր կորպորատիվ հաճախորդների առավելագույն սպասարկում, բայց մենք չենք սահմանափակվում միայն այդ շրջանով և աշխատում ենք սպասարկման բարձր որակ ապահովել մեր բոլոր գործընկերների համար:

Զրույցը վարեց

Գայանե Իսահակյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.12.2025
RUB4.870.05
USD381.550.05
EUR450.112.50
GBP515.633.20
CAD278.541.45
JPY24.470.23
CNY54.290.08
CHF484.573.67