Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2012 21:51
ՀՀ ԿԲ 2013 թվականին կանխատեսում է մասնավոր հատվածի ծախսերի 4.4%, իսկ մասնավոր ներդրումների 5.5% աճ
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2013 թվականի համար կանխատեսում է մասնավոր հատվածի ծախսերի 4.4% աճ, 2012 թվականի 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2012 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2013 թվականին մասնավոր ներդրումների աճը կկազմի 5.5%, նաժորդ տարվա 4.8%-ի փոխարեն:
ԿԲ ենթադրում է, որ 2013 թվականին մասնավոր սպառման աճի տեմպերը 2012 թվականի համեմատ կդանդաղեն 8%, մինչև 4%: Իսկ պետական ծախսերի աճը կկազմի 7.4%, 2012 թվականի արդյունքներով ակնկալվող 4.1%-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, զարգացման այդ սցենարի դեպքում համախառն ներքին պահանջարկը տնտեսությունում իրական արտահյտությամբ հաջորդ տարի կաճի 4.8%, 2012 թվականի 5.7%-ի փոխարեն: ՙՄասնավոր հատվածի ծախսերի և մասնավոր սպառման աճի տեմպերը միջնաժամկետ հեռանկարում համահունչ կլինեն երկրի տնտեսական աճի տեմպերին՚,-նշում է աղբյուրը:
Կենտրոնական բանկը սպասում է, որ մասնավոր ներդրումների աճի արագացումը կապահովի միջնաժամկետ տնտեսական աճի նխատեսվող տեմպերը. Այս կանխատեսումը հիմնված է շինարարության ոլորտի ակտիվացման վրա, ինչը նկատվել է 2012 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես նաև արդյունաբերաության և ծառայությունների ոլորտներում ներկայումս իրականացվող ներդրումային նախագծերի վրա
ԿԲ-ն ակնկալում է, որ մասնավոր սպառման դանդաղ տեմպերը և մասնավոր ներդրումների վերականգնման դանդաղումը 2013 թվականին, 2012 թվականի մասնավոր ծախսերի դրական սալդոն, աստիճանաբար կրճատվի, հաջորդ տարվա ավարտին ամբողջովին զրոյանալով: Իր հերթին, դա կարող վերացնել առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը մասնավոր հատվածում: Նման պարագայում մասնավոր ծախսերի ինֆլյացիոն ճնշումները սպառողական շուկայում հաջորդ տարի կլինի թույլ` 0.2-0.3 տոկոսային կետով, իսկ 2014 թվականի սկզբին, միջնաժամկետ հեռանկարում մասնավոր ծախսերի ազդեցությունը ինֆլյացիայի վրա կչեզոքանա: