Շաբաթ, 8 Դեկտեմբերի 2012 17:33
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 33,5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 58,5 տոկոսով
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.8 մլրդ դրամ (մեկ շաբաթվա ընթացքում աճը կազմել է 33,5 տոկոս) , իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 68.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա ընթացքում աճը կազմել է 58,5 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,545,681 ԱՄՆ դոլար 406.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 114,626,762 ԱՄՆ դոլար 407.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,066,583 EUR 529.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,544,942 EUR 532.9 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 830,958,490 ՌԴ ռուբլի 13.05 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 122,326,519 ՌԴ ռուբլի 13.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: