Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 16:21
ՀՀ ԿԲ 2013 թվականին կանխատեսում է գործազրկության նվազում, մինչև 16.3%, իսկ իրական աշխատավարձի 3.7% աճ
ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, գործազրկության մակարդակը Հայաստանում, 2012 թվականի արդյունքներով, տարեկան կտրվածքով կկրճատվի 1.2 տոկոսային կետով և կկազմի 17.2%: Այս մասին է նշված ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ըստ ԿԲ գնահատականների, 2013 թվականին ակնկալվում է գործաքրկության տարեկան անկում` 0.9 տոկոսային կետով, մինչեւ 16,3%: Այս ցուցանիշի կրճատումը կշարունակվի նաև միջնաժամկետ ապագայում:
Մինչդեռ, ըստ ԿԲ, ամսական միջին անվանական աշխատավարձը աշխատանքի շուկայում 2012 թվականին կաճի 5.7%, իսկ 2013 թվականին` 11.5%: Ընդ որում, իրական աշխատավարձի աճը կկազմի 3.7%:
Աշխատավարձի աճը պայմանավորված կլինի մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացումով, գործազրկության կրճատումով, ինֆլյացիայի կայունացումով, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններով, կապված աշխատավարձի հարկման հետ: Իսկ գործազրկության նվազումը պայմանավորված կլինի երկրում աշխատուժի նկատմամբ պահանջարկի շարունակական աճով:
Նշենք, որ հունվարի 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՙԵկամտահարկի մասին՚ նոր օրենքը, որով նախատեսվում միասնական եկամտահարկի ներդրում: ործատուներն ստիպված կլինեն բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզի նրանց իրական եկամուտները չկրճատվեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անվանական աշխատավարձը Հայաստանում 2012 թվականի հունվար-հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.1%, կազմելով 118.2 հազար դրամ ($ 294.8), հոկտեմբերին նվազելով 0,2%: ործազուրկների թիվը երկրում 2012-ի նոյեմբերի 1-ին կազմել է 63.3 հազ.մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 10.2%, իսկ հոկտեմբերին` 0.5%: