Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 16:21
ՀՀ ԿԲ 2013 թվականի համար կանխատեսում է արտահանման ծավալների աճի բարձր տեմպերի պահպանում և ներմուծման ծավալների աճի տեմպերի դանդաղում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2013 թվականի համար կանխատեսում է արտահանման ծավալների աճի բարձր տեմպերի պահպանում և ներմուծման ծավալների աճի տեմպերի դանդաղում: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման աճը 2013 թվականին կկազմի 10.8%, իսկ 2012 թվականի ավարտին` 11%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, դեպի Հայաստանի իրական ներմուծումը 2012 թվականի արդյունքներով կաճի 4%, իսկ հաջորդ տարի այդ աճը կդանդաղի 3-5%:
Կենտրոնական բանկը չի բացառում Հայաստանից արտահանվող ապրանքների և ծառայությունների հետ կապված ռիսկերը, ինչը պայմանավորված կլինի մետաղների համաշխարհային գների փոփոխությունով: Իսկ ներմուծման ընթացքում ռիսկերը պայմանավորված կլինեն ներքին տնտեսության զարգացման հեռանկարներով և միջազգային գների վարքով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2012 թվականի հունվար-հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 3.4%, կազմելով 4.603 մլրդ (1.846 տրլն.դրամ), իսկ հոկտեմբերին` 29.6%, մինչև $561.5 մլն (228.3 մլրդ դրամ): Արտաքին առեւտրի կառուցվածքում արտահանման ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է $ 1.166 մլրդ (467.7 մլրդ դրամ), տարեկան աճը` 7.3%, իսկ ներմուծումը` $ 3.437 մլրդ (1.378 տրլն.դրամ), տարեկան աճը` 2.1%: Հոկտեմբերին ներմուծումն աճել է 32.4%, կազմելով 427.5 մլն դոլար (173.8 մլրդ դրամ), իսկ արտահանումը` 21,3%, մինչև $134 մլն: