Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 16:21
ՀՀ ԿԲ արտաքին պարտավորություները 2012 թվականի հոկտեմբերին կրճատվել են 0.5%, մինչև 727.9 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի հոկտեմբերին նվազել են 0.5%, կազմելով $ 727.9 մլն, Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում, տարեկան կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 3,5%:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունների անկումը պայմանավորված է եղել ԱՄՀ վարկերի 0.8%, մինչև 469,1 մլն դոլար կրճատումով, իսկ տարեկան կտրվածքով` 8.8%: ԿԲ արտաքին համախառն պարտավորությունների կազմում ԱՄՀ վարկերը կազմլ են 64.4%:
SDR (Special Drawing Rights) բաժինը ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 18.6% կամ $ 135.6 մլն, հոկտեմբերին աննշան աճով, իսկ տարեկան կտրվածքով 2.9% անկումով:
Այլ փոխառությունները կազմել են ԿԲ արտաքին պարտավորությունների 16.9%-ը կամ $122.8 մլն, հոկտեմբերին աճելով 0.3%, իսկ տարեկան կտրվածքով` 23.5%: Այլ պարտավորությունների բաժինը ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների մեջ կազմել է $ 0.4 մլն, հոկտեմբերին մնացել է անփոփոխ, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 33.3%: