Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 18:39
Հայաստանի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալներում արտարժութային բաղադրիչը մեկ տարում աճել է 59.8%, մինչև 63.7%
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածի վարկավորման ընդհանուր ծավալներում ռեզիդենտներին տրամադրված վարկերը հոկտեմբերին կազմել են 63.7%, մեկ ամսում կրճատվելով 0.2 կետով: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն աճել է 3.9 կետով:
Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում արտարժութային վարկերի բաժինը իրական հատվածի ընդհանուր վարկավորման ծավալներում աճե% է 1,6 կետով, կազմելով 62.2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի հոկտեմբերին աճել են 0,3%, նոյեմբերի 1-ին կազմելով 1,526 տրլն.դրամ($ 3.764 մլրդ), տարեկան աճը` 26.5%: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,488 տրլն.դրամ ($ 3.669 մլրդ), հաշվետու ամսում աճելով 0.8%, տարեկան աճը` 27%: Բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 35.7% կամ 531 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 64.3% կամ 956,7 մլրդ.դրամ: Դրամով վարկավորումը հաշվետու ամսում աճել է 1.7%, տարեկան աճը` 14.3%: Իսկ արտարժույթով վարկավորումը հոկտեմբերին աճել է 0.1%, տարեկան աճը` 35.4%:
Ռեզիդենտների արտարժութային ավանդների բաժինը դրամական զանգվածում նոյեմբերի 1-ին կազմել է 45.5%, մեկ ամսում կրճատվելով 0,5 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 2.4 կետով: 2012 թվականի առաջին եռամսյակում ռեզիդենտների արտարժութային ավանդների բաժինը դրամական զանգվածում աճել է 1.2 կետով, կազմելով 43%, երկրորդ եռամսյակում` 2.4 կետով, մինչև 45.4%, երրորդ եռամսյակում` 0.1 կետով, մինչև 45.5%:
Ռեզիդենտների ավանդների ընդհանուր պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը նոյեմբերի 1-ին կազմել է 62.6%, սեպտեմբերի համեմատ նվազելով 0.7 կետով, իսկ տարեկան կտրվածքով աճելով 1.3 կետով: 2012 թվականի առաջին եռամսյակում ռեզիդենտների ավանդների ընդհանուր պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը կրճատվել է 0.6 կետով, կազմելով 60%, երկրորդ եռամսյակում աճել է 3.3 կետով, մինչև 63.3%, երրորդ եռամսյակում մնալով անփոփոխ:
Ռեզիդենտների ցպահանջ ավանդների պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը նոյեմբերի 1-ին կազմել է 54.3%, հոկտեմբերին կրճատվելով 1 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 3.4 կետով: 2012 թվականի առաջին եռամսյակում ռեզիդենտների արտարժութային ցպահանջ ավանդների բաժինն ընդհանուր պորտֆելում աճել է 0.7 կետով, մինչեւ 53.9%, երկրորդ եռամսյակում` 1.3 կետով, մինչեւ 55,2%, երրորդ եռամսյակում` 0.1 կետով, մինչեւ 55,3%:
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների բաժնում արտարժութային ժամկետային ավանդների բաժինը կազմել է 74.3%, հոկտեմբերին նվազելով 0.3 կետով, իսկ տարեկան կտրվածքով`1.9 կետով: 2012 թվականի առաջին եռամսյակում արտարժութային ավանդների բաժինը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժութային ժամկետային ավանդների կազմում նվազել է 2.8 կետով, կազմելով 73,3%, երկրորդ եռամսյակում`1.6 կետով, մինչև 74,9%, իսկ երրորդ եռամսյակում նվազելով 0.3 կետով, մինչեւ 74,6%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի հոկտեմբերին աճել է 0.9%, տարեկան աճը` 30.4%, 2012-ի նոյեմբերի 1-ին կազմելով 1.175 տրլն դրամ ($ 2.9 մլրդ): Ներգրավված ավանդների կազմում դրամային բաղադրիչը կազմել է 30% կամ 351,5 մլրդ դրամ ($ 887 մլն): Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2.8%, տարեկան կտրվածքով նվազելով 26.3%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70% կամ 824 մլրդ դրամ ($ 2.032 մլրդ), հոկտեմբերին աճելով 0,1%, իսկ տարեկան կտրվածքով` 31.2%: Դրամային ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր պորտֆելում հոկտեմբերին աճել է 0.7 կետով: