Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 18:39
Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը հոկտեմբերին աճել է 1,4%, իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը նվազել է 0.1%
ԱրմԻնֆո. Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը հոկտեմբերին աճել է 1,4%, նոյեմբերի 1-ին կազմելով 120: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, ամսական կտրվածքով իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 5.3%: Հիշեցնենք, որ 2012 թվականին այս ցուցանիշն աճել է` հունվարին և հոկտեմբերին, իսկ մյուս ամիսներին գրանցվել է անկում:
Միևնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը հոկտեմբերին նվազել է 0.1%, կազմելով 210.3: Ընդ որում, այս ցուցանիշի տարեկան անկումը կազմել է 10.6%: Նշենք, որ 2012 թվականին այս ցուցանիշի ակում է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հունիսին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ միայն մայիսին եւ հուլիսին գրանցվել է այս ցուցանիշի աճ: