Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2012 19:11
Կոնվերս Բանկը MasterCard Int. համակարգի հետ համատեղ գործարկել է ՙՄաստեր Վոյաժ՚ ծրագիրը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը MasterCard Int. միջազգային վճարային համակարգի հետ համատեղ գործարկել է ՙՄաստեր Վոյաժ՚ ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին և կգործի մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը, որի նպատակն է` MasterCard համակարգի քարտերով անկանխիկ գործարքների խթանումը, ինչպես նաև այդ համակարգի քարտերի ավելացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:
ՙՄաստեր Վոյաժ ակցիայի շրջանակներում բանկի քարտապանները, կատարելով անկանխիկ գործարքներ, կհավաքեն բոնուսներ` POS-թերմինալների միջոցով յուրաքանչյուր տրանսակցիայի դիմաց գնորդը կստանա 30 միավոր, իսկ 1000 դրամը գերազանացող յուրաքանչյուր գնման դիմաց` 1 միավոր: Հաղթող է ճանաչվում նա, ով ինչպես քանակով, այնպես էլ ծավալներով կհավաքի ամենաշատ միավորները: Առաջին 2 տեղերը գրաված քարտապանները կմեկնեն Թայլանդ, իսկ 50 ավելի ակտիվ քարտապանները կստանան նվերներ` կենցաղային տեխնիկայի տեսքով՚,-հայտարարել է Ա.Հակոբյանը:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին նա պատասխանել է, որ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն արդեն կազմում է 89 հազար, տարեսկզբի 49 հազարի փոխարեն, որտեղ MasterCard քարտերը կազմում են 30%, իսկ միջազգային քարտերի ընդհանուր բաժինն ակտիվ քարտերի պորտֆելում, Visa-ի հետ միասին, կազմում է 60%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ակտիվ քարտերի թվով և պլաստիկ տրանսակցիանրի ծավալներով գտնվում է Հայաստանի առաջատար բանակերի շարքում, իսկ Visa քարտերի քանակով զբաղեցնում է 4 տեղը: Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային MasterCard և Visa համակարգերի քարտեր: Բանկի ակտիվ քարտերի կազմում աշխատավարձային նախագծերը կազմում են 54%: POS-թերմինալների ընդհանուր թվով բանկը երկրորդն է Հայաստանի բանկային համակարգում: 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 60 բանկոմատ, որոնց մեծ մասը գտնվում է Երևանում: Տարեկան կտրվածքով Բանկի կողմից տեղադրվել է 13 նոր բանկոմատ: