Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 18:30

ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ և ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պոլիսները կարելի է ձևակերպել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում


ԱրմԻնֆո. ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ և ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պոլիսները կարելի է ձևակերպել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները կազմել են 28.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 70.5%: Հայաստանի ապահովագրական շուկայի ակտիվները սեպտեմբերի վերջին կազմել են 37.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 46.1%: