Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 19:43
Ակտիվ բանկային քարտերի թիվը Հայաստանում մեկ տարում ավելացել է 32.1%, հասնելով 985,6 հազարի
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի նոյեմբերին Ազգային ArCa պրոցեսինգի շրջանակներում թողարկել են 42242 քարտ, ինչը 18% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի թիվը կազմել է 985.6 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 746.2 հազարի փոխարեն (տարեկան աճը` 32.1%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, այս տարվա նոյեմբերին բանկերը թողարկել են 14665 ArCa քարտ տարեկան 5,8% անկումով, 14561 MasterCard, տարեկան աճը` 31.6% և 13016 Visa քարտ, տարեկան աճը` 42%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան ճի գծով առաջատարն է MasterCard-ը` 46.5%, դեկտեմբերի 1-ի դրությամբ` մինչեւ 235.4 հազար քարտ, որին հաջորդում է Visa-ն` 36.8%, մինչեւ 273.2 հազ.քարտ և ArCa-ն` 23.7%, մինչեւ 477 հազար քարտ:
Ըստ ArCa տվյալների, նոյեմբեր գործարքներ են իրականացվել 649,4 հազար քարտերով , կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 66%-ով, ¥տարեկան աճը` 29.2%), մասնավորապես, 339,8 հազար ArCa քարտերով, տարեկան աճը` 20.5% (ArCa ակտիվ քարտերի 71%-ով), 168,4 հազար Visa քարտերով, տարեկան աճը` 35.4% (62%), 141,3 հազար MasterCard քարտերով, տարեկան աճը` 47% (60%):
Ըստ Armenian Card-ի տվյալների, դեկտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների թիվը առեւտրի / սպասարկման եւ կանխիկացման կետերում կազմել է 5979 (տարեկան աճը` 30.1%), որից 556-ը գտնվում են կանխիկացման կետերում (տարեկան աճը` 11.6%), իսկ 5423-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 32.4%):
2012 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայաստանում եղել է 950 բանկոմատ, տարեկան կտրվածքով աճելով 18% կամ 145 բանկոմատով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, իսկ Visa քարտերն սպասարկում են 868 բանկոմատներ եւ MasterCard-երը` 862 բանկոմատներ: