Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 19:44
Հայաստանում պլաստիկ անկանխիկ տրանսակցիաների թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ աճել է 12.3%, քարտից քարտ փոխանցումների հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ տրանսակցիաների թիվը նոյեմբերին աճել է 12.3%, քարտից քարտ փոխանցումների հաշվին: Ինչպես ԱրմԻնգո գործակալությանը պարզաբանել են Armenian Card ընկերությունից, անկանխիկ պլաստիկ գործարքների և ինտերնետ-վճարումների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 11.6%, իսկ քարտից քարտ գործարքները տարեկան կտրվածքով աճել են 44.9%:
Ըստ Armenian Card-ի տվյալների, բանկոմատների և ինտերնետի միջոցով հաշվետու ժամանակահատվածում (նոյեմբեր 2012 թ.) կատարվել են 540 մլն դրամի գործարքներ, իսկ քարտից քարտ` 651.4 մլն դրամ:
2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 985,6 հազար, տարեկան աճը` 32.1%:ործող բանկոմատների թիվը կազմել է 950: (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 805-ի փոխարեն), իսկ POS-թերմինալների թիվը կազմել է 5979 (տարեկան աճը` 30.1%), որից 5.423-ը գտնվում է առեւտրի/սպասարկման կետերում: