Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2012 20:05
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 24,4 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 8,3 տոկոսով
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ (մեկ շաբաթվա անկումը 24,4 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 62.8 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա անկումը 8,3 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,782,669 ԱՄՆ դոլար 406.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,727,526 ԱՄՆ դոլար 407.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,260,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է3,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,469,195 EUR 527.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,837,464 EUR 528.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 756,184,090 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,756,430 ՌԴ ռուբլի 3.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: