Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2012 15:16
2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է ապահովել վարկային պորտֆելի մինչև 105.2 մլրդ դրամ աճ
ԱրմԻնֆո. 2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է շարունակել վարկային ակտիվ քաղաքականություն, առկա վարկային պորտֆելը պահելով որակական բարձր մակարդակի վրա:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են բանկի մամուլի ծառայությունից, մինչեւ 2013 թվականի ավարտը նախատեսվում է մեծացնել վարկային պորտֆելը 17% կամ $ 35.9 մլն, մինչև 105.2 մլրդ դրամ, ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ ներքին շուկայի ռեսուրսների հաշվին: Այսպես, իրավաբանական անձանց վարկավորման ծավալը նախատեսվում է 2013 թվականին ավելացնել 13.3%, մինչև $ 202,6 մլն, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելը` 33.7%, մինչև 47.9 մլն դոլար: 2012 թվականին բանկը նախատեսում է վարկային պորտֆելը փակել 90.1 մլրդ դրամ արդյունքով:
Ըստ բանկի տվյալների 30.11.2012 դրությամբ հաճախորդնրին տրամադրված վարկերը և մյուս փոխառություններչը կազմել են 89,7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 27.6% կամ 19.4 մլրդ դրամով: