Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2012 14:30

ԱՄՆ դեսպանատան մուտքի արտոնագրերի վճարներն ընդունելու մրցույթի հաղթող է ճանաչվել Արդշինինվեստբանկը


ԱրմԻնֆո. Ներկայացված ստանդարտների համապատասխանության, գործընթացների պարզության, որակի և մասնաճյուղային լայն ցանցի միջոցով հասանելիություն ապահովելու շնորհիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մուտքի արտոնագրերի վճարներն ընդունելու մրցույթի հաղթող է ճանաչվել Արդշինինվեստբանկը:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, 2012թ. դեկտեմբերի 17-ից ԱՄՆ մուտքի արտոնագիր (visa) ստանալու համար դիմում ներկայացնող քաղաքացիները համապատասխան վճարները կատարելու են միայն Արդշինինվեստբանկում:

Վճարումները ընդունվում են ՀՀ դրամով, աշխատանքային օրերինª ժամը 9:15-ից 16:00-ը, Բանկի բոլոր մասնաճյուղերում: