Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2012 15:48
Երևանում գրավադրումով գործարքների քանակը հոկտեմբերին աճել է 83.6 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերին հիփոթեքային գրավով գործարքների թիվը սեպտեմբերի համեմատ աճել է 63.5%, մինչև 170 գործարք: Այս մասին են վկայում ՀՀ Անժարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը: Տարեկան կտրվածքով այդ գործարքների քանակը նվազել է 18.7%:
Աղբյուրի համաձայն, գրավադրումով գործարքների ընդհանուր թվում 123-ը տեղի է ունեցել Երևանում, հաշվետու ամսում աճելով 83.6%, իսկ տարեկան կտրվածքով` 19.6%: Մարզերում գրավադրումով հիփոթեքային գործարքների թիվը աճել է 27%, իսկ տարեկան կտրվածքով` նվազել է 16.1%:
Ըստ աղբյուրի, ընթացիկ տարվա հոկտեմբերին կատարվել են նաև հողամասերի գրավադրումով հիփոթեքային գործարքներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 251.64 հա, որից 8.93 հա` Երև: Ընդ որում, այդ հողամասերի 91,8%-ը կամ 230,95 հա-ն եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: հողի գրավադրումով գործարքների ամենամեծ ծավալները գրանցվել են Կոտայքի մարզում` 97,70 հա, որից 87,90 հա-ն` ունեցել է գյուղատնտեսական նշանակություն: