Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012 20:25
Անցած շաբաթ հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը ավելացել է 6,6 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª նվազել է 25,3 տոկոսով
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ (մեկ շաբաթվա աճը կազմել է 6,6 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 46.9 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա անուկը կազմել է 25,3 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,784,392 ԱՄՆ դոլար 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 121,963,031 ԱՄՆ դոլար 406.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 7,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,828,273 EUR 533.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,538,779 EUR 536.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում իրականացվել է 17,200 EUR առք եւ վաճառք 537.50 դրամ մեկ EUR –ի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 832,312,502 ՌԴ ռուբլի 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 138,400,784 ՌԴ ռուբլի 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: