Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2012 19:36
Samsung, Bineoli, Megasport, Gipfel խանութները և Avanta բժշկական կենտրոնը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր
ԱրմԻնֆո. Samsung, Bineoli, Megasport, Gipfel խանութները և Avanta բժշկական կենտրոնը միացել են Յունիբանկի արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙՄագնիս՚ ծրագրում ընդգրկված են տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 140 կազմակերպություններ: Ծրագրին տվյալ առևտրի կամ սպասարկման սրահի մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ նշանը: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է 119 հազար, և այս ցուցանիշով Բանկը գտնվում է առաջատար բանկերի հնգյակում: Քարտերի տարեկան 63% աճն պահովվել է ArCa քարտերի քանակի աճի հաշվին ¥տարեկան կտրվածքով թողարկվել է ավելի քան 38 հազ.քարտ¤: Յունիբանկի ակտիվ քարտերի կազմում աշխատավարձային նախագծերը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 31%, գրանցելով տարեիան 18.4% աճ: Պլաստիկ տրանսակցիաների գծով բանկը գտնվում է առաջատար բանկերի տասնյակում, ապահովելով տարեկան 20% աճ: POS-թերմինալների քանակով բանկն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը ¥տարեկան աճը` 25%¤, իսկ բանկոմատների քանակով` 6-րդ հորիզոնականը: Տարեկան կտրվածքով բանկը տեղադրել է 6 նոր բանկոմատ, շեշտը դնելով մարզերի վրա, ինչի արդյունքում, բանկոմատների ընթհանուր թիվը հասել է 85-ի, որից 47-ը տեղադրված է Երևանում, իսկ մնացածները` մարզերում: Յունիբանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa քարտեր, ընդ որում, 2012 թվականի հոկտեմբերի 10-ից բանկը թողարկում է նաև չիպային Visa քարտեր: