Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2012 15:53
Ապահովագրական շուկայի ծավալով Հայաստանն առաջ է Միջին Ասիայից, բայց բավականին զիջում է իր հարևաններին
ԱրմԻնֆո. Ապահովագրական շուկայի ծավալով Հայաստանն առաջ է Միջին Ասիայից, բայց բավականին զիջում է իր հարևաններին: Ռումինական Media XPRIMM տեղեկատվա-վերլուծական գործակալությունն իր պահովագրական հաշվետվության մեջ, հղում կատարելով ԱրմԻնֆո գործակալությանը, նշում է, որ այս հարցում Հայաստանը` Վրաստանի և Ադրբեջանի համեմատ բավականին համստ տեսք ունի:
Մասնավորապես, ադրբեջանական ապահովագրական շուկայի ծավալը 4 անգամ գերազանցում է հայաստանյանին, իսկ վրացականը` 2.5 անգամ, սակայն տեղին է նշել, որ բնակչության թվաքանակով հարևաններն էապես գերազանցում են Հայաստանին: Միաժամանակ, նշենք, որ Ադրբեջանում գործում են պարտադիր ապահովագրության մի քանի տեսակներ, բացի ԱՊՊԱ-ից: Իսկ Վրաստանը չունի պարտադիր ապահովագրութան տեսակներ, չնայած, որ վրացական ապահովագրական հանրությունն այս ուղղությամբ մի քանի տարի առաջ իրականացրել է չհաջողված փորձեր: Դրա փոխարեն, 2006 թվականին ապահովագրության համակարգում իրականացված արմատական բարեփոխումների շնորհիվ Վրաստանն այսօր աչքի է ընկնուն դինամիկ զարգացող բժշկական ապահովագրության համակարգով, որի բաժինը, 2012 թվականի արդյունքներով, կազմում է ապահովագրական ընդհանուր պրեմիաների 65%-ը: Բարեփոխումների արդյունքում բժշկական ապահովագրության ստանդարտ պոլիսը դարձավ ավելի մատչելի, բացի այդ, միջին ապահովագրական պոլիսը ներառում է նաև օնկոլոգիական հիվանդություններից բուժում, ինչպես նաև չի բացառում բացահայտված հիվանդությունների բուժումը:
Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և ետխորհրդային երկրների ապահովագրական շուկաների միջև, անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում ապահովագրության պարտադիր տեսակներն ապահովագրողների պորտֆելներում ունեն գերակշիռ դիրք, հասնելով 85%-ի, ինչը հակադարձ համեմատական է ետխորհրդային մյուս երկրների ցուցանիշներին, որտեղ կամավոր տեսակներին զուգահեռ իրականացվում են նաև պարտադիր տեսակները: Ինչպես Վրաստանում և Ադրբեջանում, այնպես էլ մի շարք միջինասիական երկրներում, ըստ Media XPRIMM-ի հաշվետվության, ապահովագրական ընկերություններն իրականացնում են նաև կյանքի ապահովագրությունը, ինչը դեռևս բացակայում է Հայաստանում:
Սակայն, համեմատելով Հայաստանի և Միջին Ասիայի երկրների ապահովագրական շուկաների ծավալները, կարելի է եզրակացնել, որ հայրենական ապահովագրական շուկան մի քանի անգամ ավելի ՙհզոր՚ է: Այն մի քանի անգամ գերազանցում է Տաջիկստանի և Ղրղզստանի շուկաների ծավալները: Այսպես, Տաջիկստանի ապահովագրական շուկայի ծավալը 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 9.5 մլն.եվրո, Ղրղզստանինը` 1.54 մլն.եվրո, իսկ Թուրքմենիայում և Մոլդովայում այս ցուցանիշը մի փոքր գերազանցել է 30 մլն.եվրոն: Իսկ Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը 2012-ի առաջին կիսամյակում կազմել է 45 մլն.եվրո:
Ետխորհրդային ՙերկրորդ էշելոնի՚ երկրների շուկաներում ապահովագրողների քանակով տիրում է հետևյալ պատկերը: Օրինակ, Թուրքմենիստանում գործում է ընդամենը մեկ ապահովագրական ընկերություն` Turkmen Gosstrakh-ը, Տաջիկստանում դրանց թիվը երկու անգամ ավելի է, քան Հայաստանում ¥14,, որից 2-ը պետական¤: Ընդ որում, Տաջիկստանի ապահովագրական շուկան աչքի է ընկնում բարձր կենտրոնացվածությամբ, քանի որ 2 ընկերություններ գերակշիռ դիրք են զբաղեցնում շուկայում: Մոլդովայում ապահովագրական ընկերություների թիվը հասնում է 24-ի: Իսկ Ղրղզստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ ործակալութոյւնը տվյալների չի տիրապետում:
Միջին Ասիայի երկրներից ապահովագրական շուկայի ծավալով Հայաստանին գերազանցում է միայն Ուզբեկստանը, որի շուկայի ծավալը 2012 թվականի առաջին կիսսամյակի արդյունքներով կազմել է 57.8 մլն.եվրո: Եվս մեկ անգամ նշենք, որ այստեղ, ինչպես և Միջին Ասիայի մյուս երկրներում, գերակշռում է կամավոր ապահովագրությունը, ինչը շուկային տալիս է որակական մեկ այլ մակարդակ: Այսպես, 34 ուզբեկական ապահովագրողների պորտֆելներում պարտադիր ապահովագրության բաժինը կազմում է պրեմիաների ընդհանուր ծավալների երրորդ մասը:
Նշենք, որ Media XPRIMM տեղեկատվա-վերլուծական գործակալությունը հանդիսանում է ԱրմԻնֆո գործակալության գործընկերը և ֆինանսկաան ծառայությունների շուկայում գործում է ավելի քան 10 տարի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկաների վերաբերյալ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական վերլուծություններ և ուսումնասիրություններ: