Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2012 14:51
"Անելիք Բանկ" ՓԲԸ միացել է "Быстрая Почта" վճարահաշվարկային համակարգին
ԱրմԻնֆո: "Անելիք Բանկ" ՓԲԸ–ն միացել է "Быстрая Почта" դրամական փոխանցումների համակարգին, տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը:
“”Быстрая Почта” դրամական փոխանցումների համակարգը, լինելով ԱՊՀ երկրների առաջատար վճարահաշվարկային համակարգերից, Բանկի հաճախորդներին ևս մեկ հնարավորություն կընձեռի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ: Այս վճարահաշվարկային համակարգը, համոզված եմ, որ իր մրցունակ սակագների շնորհիվ կխթանի Բանկի կողմից նոր հաճախորդների ներգրավմանը և առավել կամրապնդի Բանկի դիրքերը դրամական փոխանցումների շուկայում` համակարգով փոխանցումների միջնորդավճարը կախված գումարի չափից կազմում է ընդամենը 0,4-1,4 %:
Ինչպես “Անելիք” դրամական փոխադրումների համակարգն և MoneyGram-ը, այնպես էլ “Быстрая Почта”-ն, լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, Բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել և ստանալ դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Հուսով ենք, որ մեր հաճախորդները գոհ կմնան “Быстрая Почта” վճարահաշվարկային համակարգից և ԱՊՀ տարբեր երկրներում բնակվող իրենց բարեկամներից առավել հաճախ կստանան կամ նրանց կուղարկեն դրամական միջոցներ”,- ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: