Երեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2012 20:21
HSBC Բանկ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող ՙՏարվա Բանկը Հայաստանում՚ մրցանակին
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող ՙ2012 թվականի Տարվա Բանկը՚ մրցանակաբաշխության ՙՏարվա Բանկը Հայաստանում՚ մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է HSBC Բանկ Հայաստանի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը:
The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են բանկերի կողմից տրամադրված տվյալների և ամսագրի փորձագետների վերլուծության համադրության հիման վրա: Ֆինանսական ցուցանիշներից բացի, հաշվի են առնել նաև հետևյալ չափանիշներ. Բանկի քաղաքականությունը, աճի ուղղությունները, եկամուտների ավելացմանը միտված քայլեր, նորարարական տեխնոլոգիաների ներմուծում և կիրառում, և այլն£ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2012 թվականի դեկտեմբերյան համարում:
ՙՄեզ համար չափազանց կարևոր է HSBC Բանկ Հայաստանի հաջողություններին և ձեռքբերումներին The Banker հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից տրված գնահատականը£ Վերջին երկու տարիները իրականում ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էին HSBC Բանկ Հայաստանի համար, որին կարողացանք հասնել մեզ հետ ամենօրյա բիզնեսը ընտրած հաճախորդների կարիքներին և սպասումներին առավելագույնս ուշադրություն դարձնելու արդյունքում՚, - նշել է HSBC Բանկ Հայաստանի լխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ HSBC Բանկ Հայաստանի ընդհանուր կապիտալը կազմել է 35.4 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 17%, կանոնադրական կապիտալը կազմել է 18.4 մլրդ.դրամ, 3-րդ եռամսյակում աճելով 76.6% ¥կուտակված և եռամսյակային շահույթների հաշվին¤, ավանդները կազմել են 131 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 8%: Բանկի ակտիվները կազմել են 206.7 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 15.4%, վարկային ներդրումների ծավալը կազմել է 133 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 23%: Տնտեսության վարկավորման ծավալով բանկը 2-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում, այդ ուղղությամբ կենտրոնացնելով վարկային պորտֆելի մոտ 78%-ը և 9 ամսում գրանցելով 27% աճ: Վարկերը հիմնականում տեղաբաշխվել են առևտրի և արդյունաբերության ոլորտներում: ՓՄՁ ոլորտում վարկերը կազմել են 34 մլրդ.դրամ, կազմելով վարկային պորտֆելի 37%-ը: Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով բանկը շահույթի 5.7 մլրդ.դրամ ցուցանիշով հանդիսանում է բանկային համակարգի առաջատարը, գրանցելով տարեկան 24% աճ: Արդյունավետության գործակցով նույնպես բանկը առաջատարն է համակարգում, ապահովելով կապիտալի եկամտաբերության 17.2% և ակտիվների շահութաբերության 3% աճ: Եռամսյակային զուտ շահույթի 2.2 մլրդ.դրամ ցուցանիշով նույնպես բանկը հանդիսանում է բանկային համակարգի առաջատարը, 3-րդ եռամսյակում գրանցելով 28.5% աճ: