Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2012 16:06
HSBC Բանկ Հայաստան. Ձեռնարկատերերի ցածր տեղեկացվածությունը առևտրի ֆինանսավորման զարգաացման հիմնական պրոբլեմն է Հայաստանում
ԱրմԻնֆո. Ձեռնարկատերերի ցածր տեղեկացվածությունը առևտրի ֆինանսավորման զարգաացման հիմնական պրոբլեմն է Հայաստանում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի առևտրա-վարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինջյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
ՙԱռաջին հերթին, իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել ձեռնարկատերերի տեղեկացվածության մակարդակն առևտրի ֆինանսավորման մասին, և երկրորդ, որակապես բարձրացնել նրանց գործարար մտածողության մակարդակը: Այս առիթով մենք պարբերաբար սեմինարներ ենք անցկացնում, նրանց ծանոթացնելով առևտրի ֆինանսավորման գործիքներին: Կարծում եմ, որ Հայաստանում արտահանումային արտադրությունների ավելացմամբ կհայտնվեն նաև արտահանումային-վարկային գործակալություններ, բայց այդ մասին դեռ վաղ է խոսել՚,-նկատել է Փինաջյանը:
Նա նաև նշել է, որ ներկայումս բանկը ներգրավել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 36%-ը, տարեսկզբից ապահովելով 25 մլրդ.դրամ ծավալ, տարեկան կտրվածքով գրանցելով 53% աճ: Ըստ Արմինֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ HSBC Բանկ Հայաստանի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 142.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 27.3%: Տնտեսության վարկավորման ծավալը կազմել է 111 մլրդ.դրամ, 32.5% տարկան աճով: Առևտրի վարկավորման ծավալը կազմել է 42.2 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 32.3%-ը: