Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2012 16:06
HSBC Բանկ Հայաստանը մտադիր է հետագայում էլ ակտիվորեն զարգացնել առևտրի ֆինանսավորումը Հայաստանում
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը մտադիր է 2013 թվականին հայաստանյան ևս 3-5 ընկերությունների ներգրավել առևտրի ֆինանսավորման ոլորտի միջազգային ծրագրերին: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի առևտրա-վարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինջյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
ՙՆախատեսվող ընկերությունների ցանկը դեռ պատրաստ չէ, քանի որ դա հիմանակնում կախված է համագործակցության նպատակով ընտրված երկրների առանձնահատկություններից: Այնպես որ, այդ երկրների ընտրությանը մենք սպասում ենք HSBC խմբի առևտրի ֆինանսավորման եվրոպական բաժնից՚,-հավելել է Ա.Փինաջյանը:
Նա նաև նշել է, որ ներկայումս բանկը ներգրավել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 36%-ը, տարեսկզբից ապահովելով 25 մլրդ.դրամ ծավալ, տարեկան կտրվածքով գրանցելով 53% աճ: Ըստ Արմինֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ HSBC Բանկ Հայաստանի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 142.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 27.3%: Տնտեսության վարկավորման ծավալը կազմել է 111 մլրդ.դրամ, 32.5% տարկան աճով: Առևտրի վարկավորման ծավալը կազմել է 42.2 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 32.3%-ը: