Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2012 16:19
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ բարելավել է ՙՀոգատար՚ ArCa Classic քարտի տրամադրման պայմանները
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թ. հունիսի 30-ը ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ կողմից թողարկված ՙՀոգատար՚ ArCa Classic քարտը ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք կարող են ձեռք բերել տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ` առանց 2000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի: Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, հաշվի առնելով քարտի հանդեպ բնակչության դրական արձագանքը` քարտապաններին առավել խրախուսելու նպատակով քարտի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 5% (նախկին 2%-ի փոխարեն):
ՙԲանկը կարևորում է սոցիալական ուղղվածություն ունեցող պրոդուկտների ներդրումը, որի վառ օրինակն է ՙՀոգատար՚ ArCa Classic քարտը: Հիշեցնեմ, որ տվյալ քարտը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն այս քարտով լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի, առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: «Հոգատար՚ ArCa Classic քարտը դրական արձագանք է գտել ոչ միայն կենսաթոշակառուների շրջանում, այլ նաև մեծ պահանջարկ է վայելում ոչ կենսաթոշակառու հանդիսացող քարտապանների մոտ, քանի որ քարտով գնումներ կատարելիս այն հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ ԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում: Տվյալ քարտապանները հնարավորություն են ստանում դառնալ ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում են միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս կամ քարտը ներկայացնելիս: Ի տարբերություն այլ ՍթարՔարտերի` տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 % միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների, իսկ ամենակարևորը` տվյալ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում: Ասեմ նաև, որ վերջին 7 ամիսների ընթացքում, ինչ ներդրվել է այս նոր քարտատեսակը, քարտապանները բավականին ակտիվ են եղել, որի մասին վկայում են Սթար առևտրային և ԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի մեր գործընկերները, որտեղից առավել հաճախակի օգտվել են ՙՀոգատար՚ ArCa Classic քարտի քարտապանները՚,- ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: