Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2012 19:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԵԱԶԲ-ից ստացել է 15 մլն.դոլարի վարկ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Եվրասիական Զարգացման Բանկից ստացել է 15 մլն.դոլարի վարկ, ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը, ստացված միջոցները բանկը կուղղի բացառապես նոր փոխառուների ֆինանսավորմանը:
Նա տեղեկացրել է, որ բանկն արդեն ունի ֆինանսավորման ենթական պատրաստի նախագծեր, հետևաբար, վարկը բանկի կողմից կիրացվի մինչև 2013 թվականչր փետրվարը: Բանկը ղեկավարը հիշեցրել է, որ ՓՄՁ հաճախորդների ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններից է:
Իսկ ԵԱԶԲ փոխնախագահ Դմիտրի Ժուրբան մամուլի ասուլիսում նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստորագրված վարկային համաձայնագիրը նշանակալից իրադարձություն է Հայաստանի տնտեսության համար. ՙդա կապիտալի հերթական ներհոսքն է դեպի հանրապետություն, և հետաքրքրական է, որ ռուսաստանյան արմատներ ունեցող երկու կազմակերպություննները հանդիպում են Հայաստանում, պայմանագիր ստորագրելով երկարաժամկետ ֆինանսավորմա վերաբերյալ՚:
Ըստ ՎՏԲ-Հայաստան Բանկի տվյալների, բանկի վարկային պորտֆելը ներկայումս կազմում է 28 մլրդ.դրամ, որտեղ ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման բաժինը կազմում է 13 մլրդ.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային ներդրումների ծավալը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 151.2 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 23.2% աճ, որտես ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը կազմել է 40.3% կամ 60.9 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, գրանցելով տարեկան 36.8% աճ: