Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 14:34
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հաջողությամբ անցել է ISO 27001: 2005 Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրում` Certification International United Kingdom հայտնի աուդիտորական կազմակերպության կողմից, տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը:
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հանրապետությունում երկրորդ բանկն է, որը ստացել է նման հավաստագիր:
ՙԱռէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրությանը աջակցության նպատակով: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան ՙազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն: